ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեսյբուքյան էջում անդրադարձել է ուռուցքաբանության առաջնահերթություններին՝ հրապարակելով 2019 թվականին արձանագրված արդյուքներից ևս մեկը։
«2019 թվականի պետական պատվերի շրջանակներում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն՝ 2018 թվականի 979-ի փոխարեն»,- նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ աճը կազմել է 352.3%։
Նախարարը նշել է, որ ուռուցքաբանությունը՝ սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով, մեր առաջնահերթություններից մեկն է:
«Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ (ամոքիչ) օգնության ծրագրի մեկնարկների մասին»,- նշել է Արսեն Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







