ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երեկվա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի տեսանյութը և կից գրառում արել․ «Ժողովուրդ, զգացել ե՞ք, որ մեր գյուղերում ու շատ քաղաքներում ընդհանրապես գույն չկա: Ոչ մի գույն»,- գրել էնա:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 22-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ երջանկության մասին հարցին, նշել է, որ այսօրվա ամենամեծ խնդիրն այն է, որ մեր բնակավայրերում գույն ընդհանրապես չկա, եթե ուշադիր նայենք հատկապես գյուղական բնակավայրերին, գորշ շենքերի հավաքածու է:
«Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են պաշտպանված լինել, բայց մարդը չլինի երջանիկ: Պետք է ստեղծել պայմաններ՝ մարդու երջանկության համար: Մենք կարևոր ենք համարում, որ մարդու երջանկությունը քաղաքական օրակարգում դրվի որպես բարձրագույն նպատակ»,- ասել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







