Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում անցկացվող ասուլիսի ընթացքում, պատասխանեց նաև Ամուլսարի հետ այն կապված հարցին, թե եթե «Լիդիան Արմենիան» չի կարող մուտք գործել այդ տարածք, դա իրավական խնդիր կարո՞ղ է առաջացնել երկրի համար։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարությունը որևէ խնդիր չգիտի, որ չի բարձրաձայնում: Իհարկե, իրավական խնդիրներ կարող են լինել, քանի որ հնարավոր է «Լիդիանը» արբիտրաժ դիմի։
ՀՀ վարչապետը նշեց, որ քաղաքացիներին շարունակում է կոչ անել բացել ճանապարհը, քանի որ մեր հայրենակիցների գործողությունները համարում է ոչ տրամաբանական․ նրանց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի: Փաշինյանն ընդգծել է, որ այդ հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է:
Ամուլսարի հանքի վերաբերյալ խոսելիս Փաշինյանն ընդգծեց, որ երկակի տեսակետ կա, քանի որ եթե հանքը շահագործվեր, ապա այս տարի կունենայինք ոչ թե 7.5, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, աշխատատեղեր, բայց մյուս կողմից՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի ի հաշիվ Ջերմուկի, հարակից գյուղերի բնակիչների առողջության կամ անվերականգնելի բնապահպանական վնասների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







