ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Ինչպես հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, պատահարը տեղի է ունեցել հունվարի 27-ին։
«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը և մյուսը ուղևորը, որոնք ևս Հայաստանի քաղաքացիներ են, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։
Վթարի մանրամասները ճշտվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







