ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնիմասնագետները շարունակում են դիտարկումներ անցկացնել հանրակրթական հաստատություններում։ Այս անգամ Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, այց են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոց:
Դպրոցի խոհանոցում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ:
Նշենք, որ ՍԱՏՄ ներկայացուցիչները խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացրել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







