Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:59

Խորհրդարանն ընդունել է մի շարք օրենսդրական նախագծեր

Խորհրդարանն ընդունել է մի շարք օրենսդրական նախագծեր

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 103 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության ծրագրին համահունչ նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ:

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 107 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Նախագծով սահմանվում է, որ խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունեն տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ ճանաչվածները, որոնք հաշվառված են խնամակալության նպաստի համակարգում: Խոսքը ծնողական խնամքից զուրկ մնացած և հոգեկան խնդիրներ ունեցող 433 երեխայի մասին է:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց միաձայն՝ 111 կողմ ձայնով: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը քվեարկությունից առաջ նշեց, որ մինչև երկրորդ ընթերցում անհրաժեշտ է կազմակերպել քննարկում, լսումներ, որպեսզի ՀՀ քաղաքացիները նույնպես ներգրավված լինեն այս հարցում:

1996 թվականին ընդունված օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ելնելով ՀՀ մի շարք օրենքներին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությունից և արդիականացնելու կարիքից: Մասնավորապես, «հիվանդ» բառի փոխարեն այսուհետ գործածվելու է «պացիենտ» բառը: Բացի այդ, օրենքը համալրվել է նոր հասկացություններով եւ կարգավորումներով:

Սահմանվում են բժշկական օգնության և սպասարկման տեսակները, դրանց իրականացման պայմաններն ու մատուցման ձևերը:

Առաջարկվում է ներդնել բժշկական ծառայությունների մատուցման նոր համակարգ: Մասնավորապես, Հայաստանի մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտներին առավել որակյալ, արագ և մատչելի բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել հեռաբժշկության ծառայության վերաբերյալ կարգավորումները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+