ԱՄՆ-ն Ֆրանսիայից նվեր է ստացել Ազատության արձանը իր անկախության հարյուրամյակի կապակցությամբ 1886թ. հոկտեմբերի 28-ին: 93 մետր բարձրություն ունեցող այս կոթողն իրենից ներկայացնում է պատմուճանով կին, ով խորհրդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհուն` Լիբերտասին: Կինն աջ ձեռքում բարձր պահում է ջահը, իսկ ձախում` սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման ասմաթիվը` 1776թ. հուլիսի 4-ը: Որպես ազատության խորհրդանիշ ոտքերին ընկած է փշրված շղթա:
Արձանն իր վրա կրում է պսակ, որի վրա տեղակայված են 25 պատուհաններ: Դրանք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը: Պսակի յոթ շողերը խորհրդանշում են Ժամանակակից Արևմտյան աշխարհագրության ավանդության յոթ ծովերն ու յոթ մայրցամաքները:
Արձանը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ: Այն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ամբողջ աշխարհի քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որը հաճախ կոչում են «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»: Արձանը տեղակայված է Լիբերթի Այլենդ կղզում` համարվելով Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ: Այն նեոդասականության ոճով կառուցված կոթող է, որի պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես-թանգարանը:
1936թ. հոկտեմբերի 28-ին` Արձանի բացման հիսունամյա հոբելյանի կապակցությամբ ԱՄՆ Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն ասել է. «Ազատություն և խաղաղություն` կենսական երևույթներ: Որպեսզի դրանք շարունակեն գոյատևել, յուրաքանչյուր սերունդ պետք է պահպանի և նոր կյանք տա այդ երևույթներին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







