Բրիտանական Christie’s աճուրդի տանը վաճառքի կհանվի հանրահայտ նկարիչների կտավները՝ «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» խորագրով աճուրդի ժամանակ։ Այս մասին հայտնում է 1Lurer.am-ը։
Աճուրդի շրջանակներում առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող կտավները նոյեմբերի 8-10-ը կցուցադրվեն Մոսկվայում։ Կտավների շարքում է նաև աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը։
Այվազովսկին կտավը հեղինակել է 1873 թվականին։ Կտավում նկարիչը պատկերել է իր սիրելի վայրերից մեկը՝ Նեապոլիտանյան ծոցը, որտեղից տեսարան է բացվում դեպի Իսկյա կղզին։
Այվազովսկու կտավը գնահատվում է 300-500 հազար ֆունտ սթերլինգ:
Նոյեմբերի 25-ին կայանալիք աճուրդում ամենաթանկարժեք կտավներց է Նիկոլայ Ֆեշինի «Մանիկյուր անող կինը» կտավը, որը գնահատված է 2-ից 3 մլն ֆունտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







