Հոնկոնգի ոստիկանությունը վերջին օրերի ընթացքում ձերբակալել է Պոլիտեխնիկական համալսարանի ավելի քան 400 ցուցարար-ուսանողի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով South China Morning Post թերթին:
Ըստ փոխանցվող տվյալների` համալսարանում շարունակում են մնալ մի քանի հարյուր ուսանող: Նրանք հրաժարվում են կատարել ոստիկանության պահանջը` լքել համալսարանի շենքը:
Անկարգություններն սկսել են կիրակի օրվանից, երբ հարյուրավոր արմատականներ` հիմնականում ուսանողներ, սկսել են աղյուսներ և այրվող միջուկով շշեր նետել օրինապահների ուղղությամբ:
Համալսարանի շենքում շրջափակված ուսանողներին փորձում են օգնություն ցուցաբերել իրենց կողմնակիցները` ամեն կերպ շեղելով ոստիկանության ուշադրությունը` հարևան թաղամասերում անկարգություններ հրահրելով: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառում է արցունքաբեր գազ և ջրցան: Համալսարանի շուրջ են հավաքվել նաև ուսանողների ծնողները, սակայն, ինչպես փոխանցում է աղբյուրը, ոչ ոքի ներս չեն թողնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







