Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարին կայցելի Թուրքիա: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
Պեսկովը նշել է, որ հունվարին հնարավոր հանդիպման մասին Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են վերջին հեռախոսազրույցներից մեկի ժամանակ։
Երկու երկրների նախագահները նաև նշել են, որ հունվարի սկզբին կավարտվի «Թուրքական հոսք» գաղատարի ցամաքային մասի շինարարությունը։
Պեսկովը այցի վերաբերյալ հստակ ժամկետներ չի նշել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







