«Ապագայի կուսակցություն» ընդդիմադիր կուսակցության հազարավոր կողմնակիցներ դեկտեմբերի 14-ին բողոքի ակցիա են կազմակերպել Բանգկոկի կենտրոնում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հավաքվածների առջև ելույթ է ունեցել կուսակցության առաջնորդ Թհանաթհորն Չունգրենգքիթը, որը հայտարարել է, որ «ներկայիս ակցիան միայն պայքարի սկիզբն է»:
Ցուցարարները հավաքին մասնակցում են «պահանջում ենք արդարություն» ցուցապաստառներով։
Նշվում է, որ հանրահավաքը 2014 թվականի ռազմական հեղաշրջումից հետո առաջին խոշոր ակցիան է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







