The National Interest ամերիկյան հեղինակավոր ամսագիրը նշել է այն 5 երկրները, որոնք ունեն աշխարհում ամենահզոր նավատորմները:
Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան նավատորմը: Համաձայն հոդվածի՝ ամերիկյան նավատորմն ամենամեծ թվով նավեր և օվկիանոսներում պատասխանատվության ամենամեծ գոտին ունեցողն է:
ԱՄՆ ռազմածովային ուժերը վերահսկողություն են իրականացնում Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական օվկիանոսներում, ինչպես նաև Միջերկրական ծովում, Պարսից ծոցում ու Սոմալիում։ Ամերիկյան նավատորմում հաշվվում է 288 նավ, որոնց շարքում՝ 10 ավիակիր, 62 կործանիչ ու 17 ֆրեգատ:
Աշխարհի երկրորդ ամենախոշոր նավատորմը համարվում է չինականը: Չինաստանի ռազմածովային ուժերը վերջին 25 տարում մեծ ճանապարհ են անցել և այժմ նրանց վերահսկողության տակ է 25 կործանիչ, 42 ֆրեգատ և դեսանտային նավ։
Համաձայն հոդվածի՝ Ռուսաստանը աշխարհում երրորդն է նավատորմի հզորությամբ: Ռուսական ռազմածովային ուժերը ժառանգել են խորհրդային նավերի հիմնական մասը, բայց սպառազինության մեջ կանոնավոր կերպով ներառվում է նոր տեխնիկա:
Ռուսական նավատորմում հաշվվում է 79 խոշոր նավ, այդ թվում 13 կործանիչ, մեկ ավիակիր նավ, 5 հածանավ, 52 սուզանավ: Գրեթե բոլորը պատրաստված են սառը պատերազմի ժամանակ:
Նավատորմի մեծությամբ չորրորդ տեղը զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի թագավորության ռազմածովային նավատորմը՝ իր 19 ֆրեգատներով ու ավիակիրներով, 3 մեծ նավով, 7 ատոմային սուզանավերով և բալիստիկ հրթիռներով չորս սուզանավերով:
Հնգյակը եզրափակում է ճապոնական նավատորմն է՝ 114 նավերով: Ճապոնիայի ռազմածովային ուժերն այժմ ներառում է 16 նավ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







