Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին` սիրիական նավթահանքերից գողացված նավթը Թուրքիային վաճառելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով չինական «Ֆենիքս» հեռուստաալիքին Բաշար Ասադի տված հարցազրույցին:
Ինչպես նշում է սիրիական առաջնորդը, մինչ ամերիկացիները այդ նույնն անում էր նախ «Ջեհբատ ան-Նուսրան», ապա «Իսլամական պետություն» ահակեբչական խմբավորումը:
Հիշեցնենք, որ Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին` թուրքական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով: Վաշինգտոնն իր հերթին հայտարարել էր թուրքական գործողության տարածքից ամերիկյան զինծառայողների դուրսբերման մասին, սակայն հայտարարել, որ կպահպանի իր վերահսկողությունը երկրի հյուսիս-արևելքում գտնվող նավթահանքերի նկատմամբ:
Նոյեմբերի վերջին Սիրիայի հարցով ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում օրինական է, և ԱՄՆ-ի նպատակն է երաշխավորել, որ նավթահանքը չընկնի ահաբեկիչների ձեռքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







