ԱՄՆ ռազմաօդային ուժերը Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայից առնվազն 5 ռազմական ինքնաթիռ են հանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Արևմտյան ավիացիոն ռեսուրսների տվյալներով՝ Ինջիրլիքից մեկնել են C-17A Globemaster երեք ծանր ռազմափոխադրական ինքնաթիռներ, C-5M Galaxy բարձր բեռնունակության մեկ ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ինչպես նաև C-40B ռազմական հրամանատարության մեկ տրանսպորտային ինքնաթիռ:
Հիշեցենենք, որ դեկտեմբերի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ Անկարան պատրաստ է փակել իր Ինջիրլիք և Քյուրեջիք ռազմակայանները՝ ԱՄՆ զինծառայողների համար, եթե Վաշինգթոնը պատժամիջոցներ սահմանի ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







