ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մտադիր են օգտվել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ դեմոկրատների կողմից իրականացվող իմպիչմենտի ընթացակարգից, որպեսզի իրենց վերադարձնեն մեծամասնությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Hill թերթը։
Պարբերականի տվյալներով՝ հանրապետականները ոգևորված են նրանով, թե ինչպես են պաշտպանել Թրամփին դեկտեմբերի 18-ին նրա դեմ մեղադրական եզրակացության հաստատման ժամանակ և ցանկանում են նոր ընտրությունների ընթացքում օգտագործել փորձարկված մեթոդները: Սպիտակ տան ղեկավարի կուսակիցները դրա համար պետք է վերանվաճեն մոտ 20 տեղ Ներկայացուցիչների պալատում, ինչը, մի շարք քաղաքական փորձագետների կարծիքով, հեշտ խնդիր չի լինի։
«Շատ բան կախված կլինի նախագահական ընտրություններից, Թրամփի հնարավոր հաղթանակն ինչ — որ չափով կհեշտացնի խնդիրը», — նշում է թերթը: -Թրամփի վարկանիշը ցածր է, բայց նա կրկին կարող է հաղթել ընտրիչների կոլեգիայի միջոցով» ։
Նշենք, որ քվեարկության օրը հաղթանակի համար նախագահի թեկնածուն պետք է ստանա 538 ընտրիչների կոլեգիայի անդամների 270-ի ձայնը:
Ազգային հանրապետական կոմիտեի ներկայացուցիչ Մայքլ ՄակԱդամսի կարծիքով՝ Թրամփի օգտին քվեարկած ընտրատարածքներում դեմոկրատներին դժվար կլինի բացատրել, թե ինչու են նրանք հանդես եկել նախագահի դեմ: ՄակԱդամսը պնդում է, որ ընդդիմախոսներն այժմ «անհարմար դրության մեջ են»՝ հաշվի առնելով, որ հանրապետականների օգտին քվեարկողները վճռական են տրամադրված իմփիչմենթի դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







