Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն՝ ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր, ծնվել է 1969թ. փետրվարի 11-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1990-ականներին «Ընկերները» սիթքոմում Ռեյչել Գրինին մարմնավորելու համար, ինչի համար արժանացել է «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և «Կինոդերասանների գիլդիա»-ի մրցանակների։
Դեռ «Ընկերներ»-ում նկարահանվելու ժամանակ է դերասանուհին սկսել առաջարկներ ստանալ արդեն ֆիլմերում նկարահանվելու համար։
Նրա դեբյուտը եղավ 992թ. «Լեպրեկոն» ֆիլմը, որը բացասական արձագանք է ստանում քննադատների շրջանում՝ թեպետ ֆինանսապես հաջող ֆիլմ լինելուն։ Սրան հաջորդում է չորս տարվա ընդմիջում, որից հետո՝ 1996 թ. նա վերադառնում է կինոարտադրություն. խաղացել է «Նա է այն միակը», «Մինչ դու կայիր», «Բարակ վարդագույն գիծը», ինչպես նաև քննադատների բարձր գնահատանքին արժանացած «Գրասենյակային տարածք» ֆիլմերում։ Էնիսթոնի ամենաեկամտաբեր դերը եղավ 2003 թ. «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ջիմ Քերրիի հերոսի ընկերուհուն։ Նրա ֆիլմերից մեկը՝ «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», գրեթե 39.17 միլիոն դոլլար եկամուտ բերեց ցուցադրման միայն առաջին շաբաթվա ընթացքում։ Նրա հաջողված ֆիլմերից է նաև «Ձևացրու, որ իմ կինն ես», որտեղ Ջենիֆերը խաղում է Ադամ Սենդլերի հետ՝ մարմնավորելով Սենդլերի հերոսի՝ պլաստիկ վիրաբույժի օգնականին, որը հետագայում դառնում է նրա կինը։
Դերասանուհին այսօր էլ շարունակում է իր կարիերան՝պահպանելով իր կանացիությունը. People, Cosmopolitan և Esquire ամսագրերում ընդգրկվել է ամենագեղեցիկ կանանց շարքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







