Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն։ Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։
Իսպանացի ֆուտբոլիստն արդեն ժամանել է Լոնդոն և բուժզննում կանցնի «Արսենալում», հաղորդում է SkySports-ը:
Ավելի վաղ, «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտավախություն էր հայտնել, որ «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ծանր վնասվածքի պատճառով Սեբալյոսը տեղափոխությունը կարող է տեղի չունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







