Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

Համահայկական 7-րդ խաղերում մեծ է շախմատի նկատմամբ հետաքրքրությունը

Համահայկական 7-րդ խաղերում մեծ է շախմատի նկատմամբ հետաքրքրությունը

Արցախում շարունակվում են օգոստոսի 6-ին մեկնարկած Համահայկական 7-րդ ամառային խաղերը:
Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում են ընթանում շախմատի մրցումները:
Մրցաշարը մեկնարկել է օգոստոսի 6-ին: Առայժմ խաղում են 90 տղամարդիկ և 34 կանայք ու աղջիկներ, իսկ Երևանում օգոստոսի 9-11-ը մրցապայքարին կմիանան մոտ 15 շախմատիստներ Իրանից և Վրաստանից:

Միջազգային գրոսմաստեր, Համահայկական 7-րդ խաղերի շախմատի գլխավոր մրցավար Նաիրա Մովսիսյանը նշել է, որ հետաքրքիր պայքար է ընթանում: «Շախմատային հանդիպումները բաղկացած են 9 խաղափուլերից, առայժմ խաղացել ենք առաջին տուրի 3 խաղափուլերը, հիմա ընթանում են երկրորդ տուրի մրցումները»,- ասել է նա:
Նաիրա Մովսիսյանի խոսքով շախմատը կարծես հայկական մարզաձև է դարձել: Դրա վկայությունն այն է, որ սփյուռքից խաղացողները ևս բավական շատ են. տվյալ մարզաձևում 17 երկրի ներկայացուցիչներ են մրցում:
Ըստ խաղերի շախմատի գլխավոր մրցավարի, Արցախում խաղերն անցկացնելը կարևոր խորհուրդ ունի, հատկապես մեր հայրենիքի այս հատվածը ճանաչելու առումով:

Խոսելով երեկ կայացած բացման արարողության մասին, Նաիրա Մովսիսյանն ասել է, որ այն հրաշալի էր կազմակերպված. «Մենք բազմաթիվ միջազգային առաջնությունների, մրցաշարերի ենք մասնակցել, բայց այսպիսի բացման արարողություն առաջին անգամ ենք տեսնում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+