Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերան ավարտելու մասին։
Պորտուգալացի ֆուտբոլիստը դեռևս հստակ չգիտի, թե երբ դա տեղի կունենա, սակայն չի բացառում նաև հաջորդ տարվա տարբերակը։
«Ներկա պահին ես փորձում եմ չմտածել այդ մասին։ Հնարավոր է հաջորդ տարի ավարտեմ կարիերաս, բայց և կարող եմ խաղալ մինչև 40-41 տարեկանը։ Ես չգիտեմ։
Ես միշտ ասել եմ, որ գլխավորը` պահը վայելելն է։ Դա գերազանց նվեր է, և ես շարունակելու եմ վայելել այս ամենը»,-ասել է ֆուտբոլիստը։
Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականից հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսի» կազմում։ Մինչ այդ նա 2009-2018 թվականների ընթացքում խաղացել է Մադրիդի «Ռեալում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







