Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։ Երևանի «Նոր Երևան» այգում կկազմակերպվի « Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» խաղի համատեղ դիտումը։
Հիշեցենք, որ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն սեփական դաշտում օգոստոսի 22-ին 2:1 հաշվով հաղթանակ է տարել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»-ի նկատմամբ:
Նշենք, որ «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր հովանավորն է Տաշիր ընկերությունների խումբը։
Armenia Today-ը մաղթում է հաջողություն և հաղթանակ այս կարևոր խաղում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







