Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում։
Խաղին ընդառաջ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը վստահ է, որ հայկական թիմը հաղթանակ կտանի Լյուքսեմբերգի չեմպիոնի նկատմամբ։
Ֆուտբոլասերները հանդիպումը կարող են դիտել Երևանի ժամանակով ժամը 22։00-ին Երևանի սրտում գտնվող «Նոր Երևան» այգում (Սարյան-Մաշտոց հատված) և Ազատության հրապարակի հարակից Կարապի լճի տարածքում։
Նշենք, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը։ Ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը նույնպես ներկա կգտնվի «Ֆ91 Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպմանը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային դիմակայության առաջին հանդիպումը Երևանում ավարտվել է 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







