Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը միացավ «Ռոմա»-ին: Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ին միացավ մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա:
Մեր կիսապաշտպանն իտալական ակումբում կխաղա մինչև 2020 թ. հունիսի 30-ը և կկրի 77 համարի մարզաշապիկը: Իտալական ակումբը «Արսենալին» կվճարի 3 միլիոն եվրո՝ Մխիթարյանի վարձակալության համար:
Խոսելով «Ռոմա» տեղափոխվելու մասին՝ Հենիրխ Մխիթարյանը նշել է. «Սա մեծագույն ակումբի հետ նոր շրջան սկսելու հիանալի հնարավորություն է ինձ համար: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է և վստահ եմ, որ մենք կարող ենք մեծ բաներ նվաճել միասին»:
Նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանը կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Հենրիխ Մխիթարյանն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







