Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով՝ Իտալիայի դեմ առաջիկա խաղում ոչ-ոքին դրական արդյունք է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Գյուլբուդաղյանցը։
Գյուլբուդաղյանցը նշել է, որ հավաքականը կենտրոնանալու է խաղի վրա և եթե հաջողվի չեզոքացնել Իտալիայի ուժեղ կողմերը, ապա կկարողանանք դրական արդյունքի հասնել:
Խոսելով Իտալիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ բոլոր թիմերն էլ ունեն ուժեղ և թույլ կողմեր, Իտալիան՝ ևս։
«Ուսումնասիրել ենք նրանց և գիտենք, որ հզոր թիմ ունեն: Նրանց երկու կարևոր ֆուտբոլիստները վնասվածք ունեն»,-ասել է Գյուլբուդաղյանցը։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրանկան փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







