Այսօր՝ ընդամենը րոպեներ անց՝20:00-ին, Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի շրջանակներում ուժերը կչափի աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Իտալիայի ընտրանու հետ:
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Չեֆերինին ևս այսօր ժամանել է Հայաստան՝ խաղին հետևելու համար:
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: ՀՖՖ մամուլի ծառայությունը նշում է, որ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:
Ալեքսանդր Չեֆերինին այսօր նաև հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվել են ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր:
Նշենք նաև, որ այսօրվա հանդիպմանը մարզադաշտից կհետևեն Ալեքսանդր Չեֆերինին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







