Մրցումներն անց են կացվում Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում։
Նշենք, որ շախմատի՝ աշխարհի ներկայիս գավաթակիրը Լևոն Արոնյանն է։
Մրցումները անցկացվում են նոկաուտ համակարգով, այսինքն՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը կմասնակցեն 128 շախմատիստ:
Շախմատի՝ աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված է 4 մարզիկով․ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանինը՝ Գրիգորի Օպարինը, Արման Փաշիկյան՝ Ֆիրուզա Ալիռեզա, իսկ Ռոբերտ Հովհաննիսյան՝ Անտոն Դեմչենկո:
Նշենք նաև, որ հայազգի շախմատիստներ են հանդես գալու նաև այլ երկրների դրոշի ներքո․ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյան, Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյան: Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







