Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Առաջնության հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև կայացել է լրացուցիչ հանդիպում, որն ավարտվել է «Արցախ»-ի հաղթանակով 3:1 հաշվով:
Վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ մրցանակակիր է դարձել ՃՇՀԱՀ-ի (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) թիմը:
Հանդիպման արդյունքում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը մրցանակակիրներին պարգևատրել է գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամական պարգևները
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







