Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ավարտվել է սամբոյի երախտավորներից Պրանցիշկուս Էիգմինասի միջազգային 13-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին նաև հայ պատանի սամբիստները:Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից:
Ըստ աղբյուրի՝ հայ մարզիկներից Էմին Շիրոյանը 52 կգ քաշային կարգում զբաղեցրեց 1-ին, Ալեքսան Ստեփանյանը 68 կգ քաշային կարգում՝ 3-րդ տեղը:
Մեր պատվիրակությունը ղեկավարում էր հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







