Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը դարձյալ մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Կատարում ընթացող տարվա վերջին մրցաշարում գերծանր քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ ընտրանու անդամ Ռուբեն Ալեքսանյանը 416 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:
Այսպիսով, հայ ծանրորդները տարեվերջյան վարկանշային Աշխարհի Գավաթի խաղարկությունում 3 մեդալ նվաճեցին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







