Հայաստանի հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանը ձախ ազդրի վնասվածք է ստացել «գայլերի» նախորդ խաղում, որտեղ թիմը մրցում էր «Տորինո»-ի հետ։ Ֆուտբոլիստը հունվարի 8-ին բուժզննման է ենթարկվել Հռոմում:
Ամենայն հավանականությամբ Մխիթարյանը բաց կթողնի «Յուվենտուս»-ի դեմ հանգստյան օրերն կայանալիք հանդիպումը:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բացակայել էր 2 ամիս և խաղադաշտ էր վերադարձել նոյեմբերի վերջին։ Այս մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







