Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի Գավաթի խաղարկության փոխչեմպիոն 57կգ քաշային կարգում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը, իսկ Գևորգ Մխեյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ։
Բրոնզե մեդալի համար կպայքարեն 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







