Այսօր՝ հունվարի 19-ին, խառը մենամարտերի երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Լաս Վեգասում մրցեց ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ։ Մաքգրեգորը առաջին ռաունդի 40-րդ վայրկյանին գետնին տապալեց Սերոնեին և հաղթանակ տարավ, փոխանցում է armsport.am-ը։
Մաքգրեգորը, կարելի է ասել, մենամարտն ավարտվեց դեռ չսկսված։
Սերոնեին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան առաջին օգնություն է ցուցաբերվել:
Այս մարտով, որոշակի դադարից հետո, Մաքգրեգորը վերադարձավ ռինգ։
Վերջին անգամ իռլանդացի մարզիկ հաղթանակ էր տարել 2016 թվականի նոյեմբերին, երբ նա առավելության հասավ Էդի Ալվարեսի նկատմամբ և նվաճեց թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







