«Ռոմա»-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ և կից տեսանյութ հրապարակել։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տոնում է ծննդյան 31 ամյակը։ Նա Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր է, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
Տաղանդավոր ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







