Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը կարող է դառնալ «Տարվա ծանրամարտիկ»։
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքէջումքվեարկություն է սկսել, որտեղ 2019-ի լավագույն 5 ծանրորդների շարքում է նաև Սիմոն Մարտիրոսյանը: Քվեարկությունը կտևի մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը։
Նշենք, որ 2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Նախորդ տարվա վերջին նաև անակնկալ պարզվեց, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







