Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի վարկանիշային «Գրան Պրի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 73 կգ քաշային կարգում հանդես եկող Ֆերդիանանդ Կարապետյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել armsport.am կայքը։
Հայ ձյուդոիստը կիսաեզրափակչում առավելության է հասել իսպանացի Սալվադոր Կասեսիի նկատմամբ, իսկ ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բազիլեի հետ:
Նշենք, որ մինչ եզրափակիչ դուրս գալը Ֆերդինանդ Կարապետյանը 4 հաղթանակ է տոնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







