Եվրամիությունը քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում իշխանությունների կողմից Բաքվում չարտոնված հանրահավաքը ցրելու ժամանակ ուժ կիրառելու առնչությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով շաբաթ օրը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցչի տարածած հայտարարությանը:
«Բազմությունը ցրելու և հանրահավաքի մասնակիցներին ձերբակալելու համար կիրառվեց չսանձազերծված բռնություն։ Այս միջադեպերը պետք է հետաքննվեն, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին», — ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի իշխանությունները արգելել և կոշտ մեխանզմներով ցրել են ընդդիմության նախաձեռնած հանրահավաքը:
Ըստ Բաքվի ոստիկանության պաշտոնական տվյալների՝ իրավապահների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 60 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







