Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից արված ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման մասին հայտարությանը, նշել է , որ ԱՄՆ-ն ոչնչացրել է սեփական «ստեղծագործությունը» ՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը հղում կատարելով՝ իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը:
«Ոչ մի առանձնահատուկ բան։ Դուք պարզապես սպանել եք ձեր սեփական «արարմունքը», -գրել է նախարարը Թվիթերյան իր էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







