Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել՝Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի՝ Ռուսաստան կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։
«2019 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հանդիպում է ունեցել նրա հետ։ Հանդիպմանը Ռուսաստանի դեսպանին հանձնվել է ԱԳՆ բողոքի նոտա», — նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կարճատև աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







