Իրանի իշխանությունները վերականգնել են հասանելիությունը համացանցին երկրի հարավային շրջաններում` մասնավորապես Հորմոզգան շրջանում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ISNA գործակալությանը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, տեղացի բնակիչները կարողացել են միանալ սոցիալական ցանցերին, սակայն երկրի մյուս շրջաններում համացանցի հասնաելիության մասին տվյալներ դեռևս չկան:
Իրանում համացանցին հասանելիությունն արգելափակվել է նոյեմբերի 16-ին` բենզինի գնի թանկացման հետևանքով սկսված բողոքի ալիքից հետո: Ինչպես հայտնում է երկրի ղեկավարությունը, մոտակա ժամանակաշրջանում հասանելիությունը համացանցին կվերականգնվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







