Թուրքիան քննարկում է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների և թուրքական հինգերորդ սերնդի F-35 կործանիչների փոխհարաբերակցության հարցը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարի հայտարարությանը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Թուրքիան մտադիր չէ հրաժարվելու ո՜չ մեկից, ո՜չ էլ մյուսից: «Նույնիսկ եթե ռուսական համակարգերը չկարողանան զուգահեռ աշխատել թուրքական F-35 կործանիչների հետ, մենք կգտնենք գործողությունների ամենահարմար բանաձևը»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանի հետ դեռևս 2017թ. սեպտեմբերին էր կնքել պայմանագիր C-400 համալիրների գնման վերաբերյալ, և առաջին մատակարարումներն սկսվել են արդեն հուլիսի 12-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







