Այսօր՝ Նոյեմբերի 28-ին,«Նոր Ադրբեջան» կուսակցության արտահերթ նիստում Ադրբեջանի խորհրդարանը ցրելու որոշում է ընդունվել:Այս որոշումն ընդունվել է, քանի որ կուսակցությունը խորհրդարանում սահմանադրական մեծամասնության շրջանակում բավական լիազորություններ ունի:
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների՝ խորհրդարանական մեծամասնությունը, որը ներկայացնում է իշխող կուսակցությունը, վաղն այս հարցը կբարձրացնի նաև Մեջլիսում: ԶԼՄ -ում տեղեկություններ կան նաև այն մասին, որ այսօր իշխող կուսակցությունը Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ քաղաքական խորհրդի նիստ է հրավիրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







