Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք (Ադանա նահանգ) և Քուրեջիք (Մալաթիա նահանգ) ռազմաբազաների հասնելիությունը, եթե անհրաժեշտություն լինի` ԱՄՆ-ի կողմից հակաթուրքական պատժամիջոցների սահմանման։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։
Էրդողանի խոսքով՝ Անկարան ունի ամերիկացիների հասանելիությունն այդ երկու ռազմական օբյեկտներին չերկարացնելու իրավունք։
Ամերիկյան կողմը՝ Պենտագոնն, արձագանքել է սպառնալիքներին՝ նշելով, որ, չնայած նման հայտարարություններին, ԱՄՆ-ը ջանք է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ խրախուսելով Թուրքիային վարել կառուցողական քաղաքականության С-400-երի, Սիրիայի և այլ հարցերում, որտեղ կան տարաձայնություններ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
Ինջիրլիք բազան ԱՄՆ ռազմական օդանավերն օգտագործել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ժամանակ: Քյուրեջիքում է գտնվում ռադիոտեղորոշման կայանը, որին նույնպես ամերիկյան զինվորականները հասանելիություն ունեն:
Ամերիկացիների համար բազաների փակման ևս մեկ առիթ Անկարան համարում է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







