Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Հանրապետության նախագահի նոր ընտրությունների անցկացումը նշանակել է 2020 թվականի մարտի 22-ին։ Այս մասին հայտարարել է երկրի ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան, հայտնում էгазета.ru-ն՝ հղում անելով Sputnik Աբխազիային։
Աբխազիայի ԿԸՀ հունվարի 13-ին նախատեսված նիստը տեղի է ունեցել վաղ՝ հունվարի 12-ին, քանի որ ընդդիմությունը պահանջել է վաղ հստակեցնել նոր ընտրությունների անցկացման օրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբխազիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և որոշվել է նշանակել նախագահական նոր ընտրություններ։
Աբխազիայի Ընդդիմադիր ուժերի դաշինքի առաջնորդ Ասլան Բժանիան այսօր առավոտյան հայտարարել էր, որ մարդիկ սպասում են ԿԸՀ-ից նոր ընտրությունների օրվա նշանակմանը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի՝ հունվարի 9-ին, Սուխումում սկսվել են բողոքի ակցիաներ։ Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են նախագահի հրաժարականը:
Հունվարի 10-ին Աբխազիայի Վճռաբեկ դատարանը անօրինական էր ճանաչել սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը:
Ռաուլ Խաջիմբան մտադիր է բողոքարկել վճռաբեկ կոլեգիայի որոշումը Գերագույն դատարանի վերին ատյանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







