Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է ermenihaber-ը։
Թուրքիայի տարբեր նահանգներից հաուբիցներ տեղափոխող ռազմական բեռնատարները հասել են Սիրիայի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի Իսլահիյե շրջան:
Այնուհետև այդ ավտոշարասյունն անցել է Հաթայի նահանգում գտնվող սահմանային անցակետը։ Հաուբիցները տեղակայվելու են Սիրիայի թուրքական ռազմակայաններում։
Թուրքիայի առաջնորդը նաև դատապարտել է դեէսկալացիայի գոտում թուրք զինվորականների հրետակոծումը, որի հետևանքով չորս զինծառայող է զոհվել, հայտնում է interaffairs.ru-ն՝ հավելելով, որ Թուրքիան Իդլիբում 4 թուրք զինծառայողների մահվան համար անհամաչափ պատասխան է տալու հակառակորդին:
Էրդողանը նշել է, որ թուրքական զինուժը դեռ շարունակում է պատասխան գործողությունները և «վճռական է տրամադրված Թուրքիայի, թուրք ազգի և եղբայր իդլիբցիների անվտանգությունն ապահովող գործողությունները շարունակելու հարցում»:
Ըստ Էրդողանի հայտնած տեղեկությունների՝ Թուրքիայի զինուժի թիրախում կա 40 հենակետ: Նախնական տվյալներով՝ արդեն սպանվել է սիրիական բանակի 30-35 զինվոր:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանալի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:
Նշենք նաև, որ հունվարի 31-ին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող անմասն մնալ Սիրիայում տիրող իրավիճակից, այդ թվում ՝ Իդլիբում տեղի ունեցող իրադարձություններից։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Սիրիայում ցանկացած իրադարձություն անդրադառնում է Թուրքիայի շահերին այնքանով, որքանով տեղի է ունենում թուրքական տարածքում։
«Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում կայունության օգտին։ Անկարան պատրաստ է դրա համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ընդհուպ մինչև ռազմական ուժի կիրառում»,- նշել է Էրդողանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







