Ադրբեջանում 2020 թվականի փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 2431 մարդ:
Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԿԸՀ կայքը, գրանցումն անցած 1637 թեկնածուներից 315-ը հետ են կանչել իրենց թեկնածությունները, իսկ ԿԸՀ-ն փետրվարի 5-ին չեղյալ է հայտարարել թիվ 46 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ պատգամավորության թեկնածու Ռաշադ Ջամալովի գրանցման մասին։
Ներկայումս Ադրբեջանում պատգամավորի թեկնածուների թիվը կազմում է 1321:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







