Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլին կայանալիք լիագումար նիստում կքննարկի Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցը։ Այս մասին հայտնում է Report գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նման հայտարարություն է արել ԵԽԽՎ դիտորդական առաքելության մեջ մտնող Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ստեֆան Շենահը: Նա նաև հայտնել է, որ նախատեսում է ընտրություններից հետո ևս երկու անգամ այցելել Ադրբեջան՝ զեկույց պատրաստելու համար:
Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցվել են մեծամասնական ընտրակարգով՝ միամանդատ ընտրատարածքներով։ Միապալատ խորհրդարանում 125 տեղի համար հավակնում է 1314 թեկնածու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







