Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:20

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունը՝ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունը՝ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է հրապարկել rsf.orgկայքում։

Համաձայն աղբյուրի՝ Բաքվում լրագրողների աշխատանքի խոչընդոտման առնվազն 18 դեպք է գրանցվել:

«Որոշ դեպքերում լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիզիկական բռնության են ենթարկվել: Ադրբեջանի իշխանությունները այս բռնության համար պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ոստիկանության հատուկ ուժերը բռնի կերպով ցրել են այն պատգամավորների թեկնածուներին, որոնք նստացույց են անցկացրել Բաքվում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Հանձնաժողովի դիմաց գտնվող լրագրողների մի մասին հաջողվել է փախուստի դիմել, սակայն նրանց մի մասը ձերբակալվել և ծեծի է ենթարկվել:

Նշվում է, որ մինչ ցուցարարներին բռնի կերպով կնետեին ավտոբուսները, բողոքի ակցիան լուսաբանող 7 կին լրագրողի ոստիկանությունը ծեծի էր ենթարկել և նրանցից խլել տեսախցիկներն ու հեռախոսները:

Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել «Meydan» հեռուստաընկերության, «Ամերիկայի ձայնի» և «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունների լրագրողները:

Ըստ RSF-ի` ոստիկանությունը կեսգիշերին այդ լրագրողներին տարել է քաղաքի ծայրամասեր և ազատ արձակել: 3 լրագրող, որոնք փորձել են տաքսիով հետևել վերջիններիս, ձերբակալվել և ծեծի են ենթարկվել:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ևս հայտարարել է, որ փետրվարի 9-ի ընտրությունները անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար. — «Ընտրողները չունեին ընտրության լայն հնարավորություն, քանի որ երկրում կա իրական քաղաքական քննարկումների պակաս, քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրողների, թեկնածուների վրա ճնշումների դեպքեր, չկար իրական մրցակցություն»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+