Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:19

Ի՞նչ կարելի է ակնկալել ԵԱՏՄ գագաթնաժողովին Իրանի մասնակցությունից

Ի՞նչ կարելի է ակնկալել ԵԱՏՄ գագաթնաժողովին Իրանի մասնակցությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին օրերս հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Սաջադին։

Իրանի նախագահի այցն, անշուշտ, կարևոր իրադարձություն է ինչպես Երևանի և Թեհրանի միջև փոխհարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում՝ հաշվի առնելով Ռոհանիի՝ Հայաստան ժամանելու առիթը։

Ինչպես հայտնի է, Իրանի նախագահը Հայաստան կժամանի հոկտեմբերի 1-ին՝ Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Հայաստանն ու Իրանը բարեկամ պետություններ են, որոնց քաղաքական և տնտեսական համագործակցությունը կայունացնող դեր ունի Հարավային Կովկասում:

Ներկայումս իրականացվում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, երկու երկրներն էլ արդյունավետ համագործակցում են «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման նախագծի շրջանակներում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, կան մի շարք նախագծեր, որոնք հայկական ու իրանական կողմն ակտիվորեն քննարկում են և ակնկալում են, որ այդ ծրագրերի շուրջ մեզ կհաջողվի ընդհանուր համաձայնության հասնել։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի գործող շրջափակման պայմաններում Իրանը Երևանի համար կարևորագույն տարանցիկ ճանապարհ է դեպի միջազգային շուկաներ դուրս գալու համար։

Թեհրանը հավասարակշռված և խելամիտ քաղաքականություն է վարում տարածաշրջանում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչն, անշուշտ, հակամարտության գոտում ռազմական գործողությունների չվերսկսման զսպող գործոններից մեկն է:

ԱՄՆ-ի կողմից խիստ տնտեսական պատժամիջոցների պայմաններում Իրանը խորացնում է իր հարաբերությունները հետխորհրդային տարածքի երկրների հետ։ Վերջին շրջանում այս քաղաքականությունը կոնկրետ արդյունքներ է տալիս։ Արդեն հոկտեմբերի վերջին կսկսի գործել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը։ Այդ փաստաթուղթը, մասնավորապես, ենթադրում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև մի քանի հարյուր ապրանքատեսակների նկատմամբ առևտրային հարաբերությունների մասնակի ազատականացում։

Իրանի նախագահի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության երկրների գագաթնաժողովին ուշագրավ է մի քանի հանգամանքներից ելնելով։

Նախ՝ դրանով արձանագրվում է Թեհրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների խորացման գործընթացը։

Երկրորդ՝ դա վկայում է երրորդ երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու Եվրասիական տնտեսական միության ցանկության մասին։Ինչը, իր հերթին, կարող է ապագայում հանգեցնել կազմակերպությունում նոր երկրների ներգրավման։

Երրորդ՝ ԵԱՏՄ առաջնահերթություններից է Հայաստանի և Իրանի միջոցով մերձավորարևելյան և առաջավորասիական տնտեսական շուկաներ դուրս գալը։

Չորրորդ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու Իրանի նախագահին հրավեր է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանիի՝ Երևան ժամանելու որոշումը, անկասկած, վկայում է, որ Թեհրանը կարևորում է Հայաստանի առանցքային դերն ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ Հարավային Կովկասում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+