Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:17

Ինչ հեռանկարներ ունի Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը

Ինչ հեռանկարներ ունի Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը

Հոկտեմբերի 16 -ին Թբիլիսիում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հերթական (8 –րդ) եռակողմ հանդիպումը։

Առաջինը տեղի է ունեցել 2012թ-ին Տրապիզոնում, վերջինը ՝ անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում։

Ակնկալվում է, որ Վրաստանի մայրաքաղաքում կքննարկվեն երեք երկրների տնտեսական համագործակցության, տարածաշրջանային նախագծերի և, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շուրջ հարցեր:

Օրինակ, ռազմավարական նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի – Կարս երկաթուղային մայրուղուն, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին և Հարավային գազային միջանցքի շահագործմանն առնչվող հարցեր։

Նշենք, որ տնտեսական ոլորտում համագործակցությանը (հատկապես ռազմավարական նշանակության նախագծերին) զուգահեռ 2014 թվականից Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կանոնավոր հանդիպումներ են անցկացվում:

Ռազմական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով եռակողմ երկխոսության կարևորագույն թեմաներից են տարածաշրջանային անվտանգությունը, երկրների տարածքային ամբողջականության ապահովումը, ենթակառուցվածքի պահպանությունը, հակազդումը ահաբեկչությանը, կիբեռանվտանգությունը: Բացի այդ, ամեն տարի անցկացվում են երեք երկրների զինծառայողների համատեղ զորավարժություններ։

Պետական բոլոր մակարդակներում մշտապես հաստատվում է ՝ Թբիլիսին, Բաքուն և Անկարան ռազմավարական գործընկերներ են, ինչը միանգամայն բնական է ՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում ընդհանուր շահերը, ինչպես նաև Հարավային Կովկասում միջազգային տրանսպորտային նախագծերի առկայության հանգամանքը։

Այնուամենայնիվ, այսօր դժվար է կանխատեսել, թե որքան երկար կտևի այդ ռազմավարական գործընկերությունը։ Աշխարհաքաղաքական առումով բոլոր երեք պետությունները տարբեր շահեր ունեն։ Վրաստանը շարժվում է դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ, Ադրբեջանը դեռևս չեզոք դիրքորոշում ունի այս հարցում։ Թուրքիան ակնհայտորեն ձգտում է գերիշխանության հարևան տարածաշրջաններում, այդ թվում ՝ Հարավային Կովկասում։ Բացի այդ, վերջին ժամանակներս այն որոշ չափով հեռանում է ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից։ Ուստի դժվար թե կարելի է ակնկալել, որ նրանց միջև առկա ռազմավարական համագործակցությունը կվերածվի ռազմավարական դաշինքի կամ լիարժեք ռազմաքաղաքական կազմակերպության։

Դրանում շահագրգռված չէ նաև Ռուսաստանը ՝ կարևորագույն աշխարհաքաղաքական դերակատարը Հարավային Կովկասում․ նրան ակնհայտորեն դուր չեն գալիս տարածաշրջանում առկա նավթի ու գազի համաշխարհային շուկա մատակարարումների երթուղիները, որոնք լուրջ մրցակցություն են սահմանում արդեն իսկ գործող, ռուսական տարածքով անցնող խողովակաշարերի նկատմամբ։

Մոսկվայի համար ևս մեկ խնդիր է Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների խորացումը։ Բացի այդ, Ռուսաստանը չի ցանկանում կիսել Հարավային Կովկասի ռազմավարական նշանակություն ունեցող պատասխանատվությունը Թուրքիայի հետ, որի հետ աշխարհաքաղաքական մրցակցությունն արդեն մի քանի դար է տևում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+