Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:26

Ի՞նչ սպասել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև կայանալիք հերթական հանդիպումից

Ի՞նչ սպասել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև կայանալիք հերթական հանդիպումից

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի միջնորդությամբ առաջիկայում Բրատիսլավայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Որի ընթացքում նախատեսվում է արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարների քննարկում։

Միրոսլավ Լայչակը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մեջ քաղաքական կամքի առկայությունը: Նրա խոսքով, եթե նման որոշում չլինի, ապա «քննարկումները կդառնան միայն բյուրոկրատական ընթացակարգեր»:

Ակնհայտ է, որ այս տարին բեկումնային չի դառնա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, թեև մի քանի հանդիպումներ արդեն իսկ անցկացվել են պետությունների ղեկավարների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Մնացականյանի և Մամեդյարովի միջև կայացած վերջին հանդիպումից հետո՝ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ այն կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ներկա իրավիճակը որոշարկելու համար»:

Կարելի է արձանագրել, որ նախորդ տարվա գարնանը իշխանության գալով ՝ հայկական նոր իշխանությունները այդպես էլ չեն մեկնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների առարկայական քննարկումները (կարգավորման Մադրիդյան սկզբունքներ):

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիիրավ կողմերից մեկը ՝ Արցախի ղեկավարությունը:

«Ես ներկայացնում և կարող եմ այդ բանակցություններում ներկայացնել Հայաստանը, բայց չեմ կարող ներկայացնել Արցախը, այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: Ես կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը չի կարող մասնակցել Հայաստանի ընտրություններին․․․ Նրանք ունեն իրենց խորհրդարանը և կառավարությունը», — ասել է նա:

«Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար … Այժմ ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը բարձրաձայնի և ընդունի այս նույն բանաձևը»:

Քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում այս բանաձևը, Հայաստանի վարչապետը հրաժարվում է առարկայական բանակցություններ վարել։ Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՝ Ռուսաստանը, ԱՄՆ — ն և Ֆրանսիան, ակնհայտորեն փորձում են ամեն ինչ անել, որպեսզի բանակցությունների գործընթացում առկա փակուղին չհանգեցնի Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում նոր լարվածության։

Բացի այդ, Սիրիայի հյուսիսում այսօր ծավալվում են իրադարձություններ, որոնք գտնվում են ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում։ Նրանց հիմնական ակտորների թվում են Մոսկվան և Վաշինգտոնը։ Եվ այդ տարածաշրջանի անմիջական հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասում ապակայունացման նոր օջախը, անշուշտ, ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+