« Իսկապես առաջնորդ դառնալու համար պահանջվում են կարևոր որոշումներ ընդունելու և արդյունքների համար անձնական պատասխանատվություն կրելու պրակտիկայի երկար տարիներ, ինչպես նաև աճող և բարդացող խնդիրների լուծման կանոնակարգ և կանոնավոր աշխատանք » : Նմանատիպ տեսակետ ունի հայտնի գրող Ջիմ Քոլիզը, ով կարծում է, որ հաջողակ ղեկավարը վճռական, համեստ և կամային մարդն է:
Բիզնեսի և մենեջմենթի ամենատարբեր մտածողների կարծիքներն ու հիմնարար հետազոտությունների արդյունքներն այս ոլորտում միանման են. արդյունավետ ղեկավարն ու առաջնորդը նա է, ով ունակ է ընդունելու ինքնուրույն և միաժամանակ պատասխանատու որոշումներ: Այս որակը լավագույնս է օգնում ղեկավարին` առաջ տանելու իր ընկերությունը ապագայի անորոշության «մշուշի» միջով:
Ինչպե՞ս ձևավորել որոշումներ ընդունելու հմտություն: Ահա երեք հարց, որոնց պատասխանները կօգնեն Ձեզ այդ հարցում:
Ի՞նչ
Ամեն ինչ սկսվում է «ի՞նչ» հարցից: Այս կարճ բառից է սկսվում ցանկացած փոխակերպում` առողջ կենսակերպ վարելու, ֆինանսական դրությունը բարելավելու, սիրո և հարգանքի մթնոլորտում զույգերի միջև երջանիկ հարաբերություններ կառուցելու պատրաստակամությունից մինչև առաջատար և արդյունավետ բիզնես-ղեկավար լինելու ձգտումը:
«Ի՞նչ» հարցի միջոցով ձևավորվում են ցանկությունների գիտակցումն ու խնդրի ընկալումը: Ի՞նչ է պետք է անել, որպեսզի 5 տարի հետո ղեկավարեք հանրային ընկերություն: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի Ձեր կողմից ղեկավարվող միջին կարգի ընկերությունը վերածվի առաջատար կազմակերպության: Ի՞նչ է անհրաժեշտ, որ հանրային ընկերության տնօրենների խորհուրդը ցանկություն ունենա հենց Ձեզ ընտրելու որպես տնօրենների խորհրդի ղեկավար:
Ձեզ տվե՜ք հետևյալ հարցերը.
. Ի՞նչն է ինձ հանգստություն պատճառում իմ ներկա վիճակում:
. Ի՞նչը ինձ հնարավորություն կտա իմ ընկերների, հաճախորդների և բաժնետերերի մոտ հաջորդող 24 ամսվա ընթացքում հպարտություն զգալու:
Ի՞նչը իմ մտադրություններից հնարավորություն կտա զգալու, որ ես մոտենում եմ իմ երկարաժամկետ նպատակին հաջորդող 6 ամիսների ընթացքում:
Ինչպե՞ս
Այս ամենին ահջորդում է մարտավարական հարց` «ինչպե՞ս»: Այն հանդես է գալիս որպեղ կապող կամուրջ մի կողմից ցանկությունների և նպատակների և մյուս կողմից ձեռքբերումների միջև:Որոշումների ընդունման հմտությունը զարգացնելու համար անհրաժեշտ է վերլուծել սեփական նախկին իրավիճակները, երբ որոշումներն ընդունել եք հեշտությամբ և հակառակը, երբ խուսափել եք որոշումներից, քանի որ վախեցել եք պատասխանատվությունից, իսկ անհայտ գործոնները եղել են չափազանց շատ: Անցյալում խույս տված որոշումներից որո՞նք կարող եք այժմ ընդունել: Ձեզ ծանոթ մարդկանցից ո՞վ է Ձեզ մոտ առաջ բերում հարգանք իր` որոշումներ ընդունելու ունակությամբ: Եթե այդպիսի մարդիկ կան, ապա ինչու՞ նրանց չհրավիրել լանչի կամ չզանգահարել` քննարկելու, թե ի՞նչ են արել նրանք իրենց մոտ այդ հմտությունը ձևավորելու համար: Հետևե՜ք այն մարդկանց, որոնք հասել են անհավանական հաջողությունների որոշումներ ընդունելու ոլորտում:
Ե՞րբ
Եզրափակիչ հարց` «ե՞րբ »: Կարևոր է ոչ միայն սահմանել, թե երբ կսկսեք զարգացնել որոշում ընդունելու Ձեր հմտությունը և երբ կհասնեք նշված նպատակին, այլև սահմանել միջանկյալ սահմաններ, որոնցով Դուք կչափեք այդ ունակությունը ձևավորելու Ձեր առաջընթացի հաջողությունը:
Դա Ձեր «վայրկյանաչափն է»: Այն կազատի Ձեզ անպատասխանատվությունից, երևակայական երևույթներից: Բայց Ձեր յուրաքանչյուր «ինչ» պետք է լինի «երբ»: Առանց «երբ»-ի «ինչ»-ն անիրական երևույթ է:
Արդյոք Դուք ցանկանու՞մ եք կանգնել առաջատար ղեկավարների կողքին: Ինչի՞ եք պատրաստ այդ նպատակին հասնելու համար: Մարդկանց հաճախ ձգում է այլոց հաջողությունը «Սառցկատորի գագաթի» համանմանությամբ: Սովորաբար գագաթը սառցակտորի ընդամենը 10%-ն է, իսկ ջրի տակ առաջատար ղեկավարի կենսագրությունն է` լի վերելքներով և վայրէջքներով: Ղեկավարը սեփական ընտրությունն է, այլ ոչ թե սեփական պաշտոնի ընտրությունը:
Առաջատար ղեկավարներն ունեն սկզբունքների մի ամբողջ հավաքածու, որոնցով առաջնորդվում են իրենց կյանքում: Որոշումներ ընդունելու ունակությունը դրանցից մեկն է: Ձեր զինանոցում ներառեք երեք հարց` «ի՞նչ», «ինչպե՞ս», «ե՞րբ» և դրանք դարձրեք Ձեր հաջողության օգնականները լավագույն արդյունքի հասնելու համար: Եթե դա Ձեզ համար կարևոր է, ուրեմն Ձեզ մոտ ամեն ինչ հաստատ կստացվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







